(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ (ԱՏՀ/GIS)» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կազմակերպում է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողով:

Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել ուսանողների և մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների տեղեկացվածությունը «Գեոմատիկա» մասնագիտության «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀկրթական ծրագրի վերաբերյալ, որն ավելի տեսանելի կդարձնի ԱՏՀ/GIS տեխնո­լոգիաների կիրառության հնարավորությունները, կխթանի ուսանողների ներգրավ­վածությունը հետազոտական աշխատանքներում, կնպաստի գիտելիքների և գաղափարների փոխանակմանը։ Աշխատաժողովի ընթացքում ոլորտի մասնագետները կծանոթանան գործնականում և պետական կառավարման համակարգերում ԱՏՀ-ի կիրառություններին և զարգացման միտումներին: Միջոցառումը կհանդիսանա նաև հարթակ շահագրգիռ կողմերին (ուսանողներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ոլորտի մասնագետներին, կառավարման մարմիններին) ավելի ընդգրկուն և հասանելի դարձնելու և ծանոթացնելու համալսարանի արդի տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներին և ուսումնական գործընթացներին:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ. https://forms.gle/BHWHqHjbUq8C1u4L7:  

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը՝ 15:30-ին, ՃՇՀԱՀ նիստերի դահլիճում (Հասցե՝ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2023 սենյակ):

13.11.24