(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ «ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՈՒՄ» ԵՎ «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» ԹԵՄԱՆԵՐՈՎ

Սիրելի՛ ուսանողներ, ՃՇՀԱՀ-ը Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում կազմակերպում է ինտերակտիվ դասընթացներ՝ «Նորարարական բիզնես գաղափարների գեներացում» և «B2B վաճառքներ» թեմաներով:

Դասընթացները կմեկնարկեն մարտի 3-ին, ժամը՝ 14:30-ին, 2021 լսարանում:

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը` 3 շաբաթ, շաբաթը՝ 3օր: Դասընթացքների ավարտին կլինի 2 մրցութային հանդիպում:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

Դասընթացները անվճար են, նախատեսված են համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Դասընթացները վարելու են ինչպես համալսարանի, այնպես էլ գործընկեր կազմակերպություններից հրավիրված առաջատար մասնագետներ:

Դասընթացներին մասնակցությունը ամփոփվելու է մրցույթով: Դասընթացների ավարտին տրվելու է մասնակցության վկայական։ Հաղթողները պարգևատրվելու են դրամական մրցանակներով, ինչպես նաև հնարավորություն են ստանալու մասնակցելու «B2B վաճառքներ» ուղղությամբ միջազգային մրցույթի:

Դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան․

  • ձևակերպել արժեքավոր առաջարկներ,
  • մշակել բիզնես մոդելներ,
  • կազմակերպել վաճառքներ B2B շուկայում,
  • բացահայտել իրացման ծավալների մեծացման մեխանիզմները,
  • տիրապետել բանակցային հմտություններին բիզնեսի ոլորտում։

Դասընթացների արդյունքում մասնակիցները կզարգացնեն իրենց հանրային խոսքը, կբարելավեն վերլուծական մտածողությունը, համոզիչ լինելու, անորոշ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ժամանակը կառավարելու հմտությունները։

25.02.25