(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Հարգելի՛ դասախոսներ, երիտասարդ հետազոտողներ, ուսանողներ և գիտական համայնքի ներկայացուցիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-26-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայանալու է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» (International Conference on Civil and Environmental Engineering. Yerevan 2025) միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է խթանել քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում նորարարական գաղափարների փոխանակումը, գիտական հետազոտությունների արդյունքների ներկայացումը և ոլորտի առաջատար մասնագետների համագործակցությունը։

Գիտաժողովի պաշտոնական կայքն արդեն հասանելի է՝ ապահովելով մանրամասն տեղեկատվություն ծրագրի, թեմատիկ ուղղությունների, մասնակիցների, ինչպես նաև գրանցման և համառոտագրերի ներկայացման կարգի վերաբերյալ։

Գրանցման և համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հունիսի 16-ը։

02.06.25