(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԱԾ Է

Հարգելի´ դասախոսներ, երիտասարդ հետազոտողներ, ուսանողներ և գիտական համայնքի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-26-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայանալու է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» (International Conference on Civil and Environmental Engineering. Yerevan 2025) միջազգային գիտաժողովը:

Պաշտոնական կայքն արդեն հասանելի է՝ ապահովելով տեղեկատվություն ծրագրի, մասնակիցների, թեմատիկ ուղղությունների, ինչպես նաև գրանցման և համառոտագրերի ներկայացման կարգի վերաբերյալ։

Գրանցման և համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 26-ը։

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://iccee.nuaca.am:

23.04.25