Կոլորադոյի Բոլդեր համալսարանի Գլոբալ ճարտարագիտության Մորտենսոնի կենտրոնը առաջարկում է կրթական, հետազոտական և համագործակցության տարբեր ծրագրեր, որոնց նպատակն է բարելավելու շրջակա միջավայրը՝ օգտագործելով լավագույն տեխնոլոգիաները և փորձարարական լուծումները։
Համալսարանում մայիսի 31-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպումը, որը կվարեն կենտրոնի դոցենտ Կառլո Սալվինելլին և գիտահետազոտական բաժնի պատասխանատու Քեթ Դեմարին, որոնք կներկայացնեն բնապահպանական տեխնոլոգիաները, այդ թվում՝ հեռահար զոնդավորման և մոնիտորինգի տեխնոլոգիաները, փաստահեն որոշումների կայացման գործընթացը, ինչպես նաև ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները և դրանց լուծումները:
Կներկայացվեն նաև կենտրոնի կողմից առաջարկվող գլոբալ ճարտարագիտության առցանց դասընթացների, մագիստրոսական և գիտական աստիճան շնորհող համատեղ առցանց ուսումնական ծրագրերի մանրամասները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի շրջանակներում համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը՝ 11:00-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 0 հարկի նիստերի դահլիճում(2023): Մուտքն ազատ է։ Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է: