(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ համալսարանը, համաձայն ՀՀ «Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 478-Ն որոշման, կազմակերպում է կրթական ծրագրեր քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական կրթություն ունեցող անձանց մասնագիտական վերաորակավորման նպատակով:

Իրականացվելու են հետևյալ վերաորակավորման կրթական ծրագրերը.

  1. Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն (արժեքը՝ 675000 ՀՀ դրամ, տևողությունը՝ 5 ամիս),
  2. Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ (արժեքը՝ 720000 ՀՀ դրամ, տևողությունը՝ 5 ամիս),
  3. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում (արժեքը՝ 675000 ՀՀ դրամ, տևողությունը՝ 5 ամիս),
  4. Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ (արժեքը՝ 675000 ՀՀ դրամ, տևողությունը՝ 5 ամիս),
  5. Ջերմագազամատակարարում և օդափոխություն (արժեքը՝ 675000 ՀՀ դրամ, տևողությունը՝ 5 ամիս)։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Կրթական ծրագրի հաջող ավարտի արդյունքում մասնակիցները կստանան վկայական և վկայականի անբաժան մաս հանդիսացող ներդիր, որում նշվելու են անցած դասընթացները և ուսումնառության արդյունքները։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՃՇՀԱՀ շարունակական կրթության համար պատասխանատու ստորաբաժանման հետևյալ էլեկտրոնային հասցեին․ extension@nuaca.am, կամ զանգահարել 010303300 (961) հեռախոսահամարով։

09.08.24