ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2021-2022 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության ներբուհական քննություններին անհրաժեշտ է ներկայանալ՝ ունենալով
1. անձնագրի և ծննդյան վկայականի բնօրինակները,
2. ստացած քննաթերթիկը,
3. նկարչական և գծագրական անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բացի թղթից,
4. պաշտպանիչ դիմակ,
5. կապույտ գրիչ:
Քննությունների անցկացման ժամանակացույցն է.
Գծագրություն՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար՝ հուլիսի 2-ին,
Գծագրություն ՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար՝ հուլիսի 3-ին,
Նկարչություն (կոմպոզիցիա)՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար՝ հուլիսի 5-ին,
«Գծանկար»՝ «Դիզայն» մասնագիտությամբ դիմորդների համար՝ հուլիսի 7-ին,
Նկարչություն (գծանկար)՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ դիմորդների համար՝ հուլիսի 8-ին:
Քննությունների սկիզբը՝ 8.00:
Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։ Քննությունը անց է կացվելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2 մասնաշենք), հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-58-01-56 հեռախոսահամարով։
Սիրելի դիմորդներ, մաղթում ենք հաջող քննական ընթացք։