(010) 303-300

ՃՇՀԱՀ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԳԾԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը կազմակերպում է օլիմպիադա «Գծանկարչություն» առարկայից։ Մասնակցել կարող են բոլոր այն դպրոցի աշակերտները, ովքեր ուսումնասիրում են «Գծանկարչություն» առարկան։

Օլիմպիադան տեղի կունենա մարտի 27-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում, ժամը՝ 10:00-ին:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան մասնկացության վկայականներ, իսկ հաղթողները կպարգևատրվեն  համալսարանի կողմից:

Ժյուրիի կազմում կարող են ընդգրկվել մասնակից դպրոցների ուսուցիչները՝ նախապես գրանցվելով հետևյալ  հղումով:

Դիմելու վերջնաժամկետը մարտի 20-ն է: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով :

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել  (010) 52-64-71 հեռախոսահամարով:

23.02.24