ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ ոլորտային մասնագիտությունների գծով դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով՝ dimord․emis.am կայքի միջոցով մինչև սույն թվականի օգոստոսի 8-ը ժամը 18:00 ներառյալ, ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը ժամը 18:00 ներառյալ։ «Հագուստի մոդելավորում և նախագծում» և «Դիզայն» մասնագիտությունների դիմորդները կհանձնեն քննություններ հետևյալ առարկաներից համապատասխանաբար՝ «Գծանկար» և «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա», որոնք կազմակերպվելու են ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջում (հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Մառի 17/1) սույն թվականի օգոստոսի 9-ից մինչև 17-ը։
Դիմորդը էլեկտրոնային եղանակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները`անուն ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
1) լուսանկար 3X4 չափի,
2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
5) Դիմորդի՝ արտոնյալ կարգով ընդունվելու դեպքում՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,
6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթի պատճենը(առկայության դեպքում),
9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
10) Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջում 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը կիրականացվի հետևյալ մասնագիտություններով․
Մասնագիտություն |
Կրթ․ ձևը |
Կրթ․ հիմքը |
Տեղերի քանակ անվճ/վճ․ |
Ուս․ տևող․ |
Ուսման վճար չափը |
Որակավորում |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
||||||
0732.01.5. «Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում» /գերակա ոլորտ/ |
առկա |
9-ամյա |
20/5 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ՇԿՇՇ |
առկա |
12-ամյա |
0/25 |
3տ |
|||
0411.01.5 «Հաշվապահական հաշվառում» |
առկա |
9-ամյա |
0/25 |
3տ |
227․000 ՀՀ դրամ |
հաշվապահ |
առկա |
12-ամյա |
0/25 |
2տ |
|||
0413.01.5 «Մենեջմենթ» |
առկա |
9-ամյա |
0/25 |
3տ |
227․000 ՀՀ դրամ |
մենեջեր |
առկա |
12-ամյա |
0/25 |
2տ |
|||
0731.01.5 «Քաղաքաշինական կադաստր» |
առկա |
9-ամյա |
12/8 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ չափագրող |
առկա |
12-ամյա |
0/20 |
3տ |
|||
0613.01.5 «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» |
առկա |
9-ամյա |
13/7 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ծրագրավորող |
առկա |
12-ամյա |
0/20 |
3տ |
|||
0212.02.5 «Հագուստի մոդելավորում և նախագծում» |
առկա |
9-ամյա |
0/20 |
3,5տ |
227․000 ՀՀ դրամ |
մոդելավորող-գծագրող՝ հագուստի |
առկա |
12-ամյա |
0/20 |
2,5տ |
|||
0212.01.5 «Դիզայն» |
առկա |
9-ամյա |
7/13 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
դիզայներ |
առկա |
12-ամյա |
0/15 |
4տ |
|||
1015.01.5 «Զբոսաշրջություն» |
առկա |
9-ամյա |
0/25 |
3տ |
227․000 ՀՀ դրամ |
մասնագետ զբոսաշրջային ծառայությունների |
առկա |
12-ամյա |
0/25 |
2տ |
|||
0738.05.5 «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» |
առկա |
9-ամյա |
10/15 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ԳՍՀՀՇ |
առկա |
12-ամյա |
0/25 |
3տ |
|||
0738.04.5 «Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների մոնտաժում և շահագործում» |
առկա |
9-ամյա |
10/15 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ՍՍՋՕՆՀՏ և Կ |
առկա |
12-ամյա |
0/25 |
3տ |
|||
0728.06.5 «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում» |
առկա |
9-ամյա |
7/18 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ԱՔՇԷՍՏ և Կ |
առկա |
12-ամյա |
0/25 |
3տ |
|||
0738.03.5 «Ջրամատակարարում և ջրահեռացում» |
առկա |
9-ամյա |
7/18 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ՋՋՀՇ |
առկա |
12-ամյա |
0/20 |
3տ |
|||
0716.11.5 «Վերամբարձ տրանսպորտային,շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում» /գերակա ոլորտ/ |
առկա |
9-ամյա |
10/15 |
4տ |
227․000 ՀՀ դրամ |
տեխնիկ՝ ՎՏՇՃՄ և ՍՇ և ՏՍ |
առկա |
12-ամյա |
0/25 |
3տ |
|||
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՄԱԳԻՏԱԿԱՆ /ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ/ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
||||||
«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» /գերակա ոլորտ/ |
առկա |
9-ամյա |
0/20 |
3տ |
227․000 ՀՀ դրամ |
ԿԵԿ մոնտաժող |
«Վերամբարձ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» |
առկա |
9-ամյա |
15/5 |
3տ |
227․000 ՀՀ դրամ |
օպերատոր ավտոբեռնիչների և էլեկտրաբեռնիչների |