ՃՇՀԱՀ-ը մեկնարկում է 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ սփյուռքահայերի՝ fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը:
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
- Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 (966, 965) հեռախոսահամարով: