(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO» ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՃՇՀԱՀ-ը մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO» ամենամյա ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը հարթակ է դպրոցականների և ուսանողների համար, որտեղ կստանան տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, ինչպես նաև կնպաստի շրջանավարտների և գործատուների միջև կապի ամրապնդմանը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը իր տաղավարում կներկայացնի համալսարանի մասնագիտությունները, ուսանողների աշխատանքները և լաբորատոր սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս մոդելների տեսանելիություն ապահովել AR/VR տիրույթներում, ինչպես նաև կտրամադրվի ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն։

Ցուցահանդեսի բացման արարողությունը կիրականացվի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին և կգործի 16-18-ը 11։00-19։00-ն։

Սիրով սպասում ենք բոլորիդ ՃՇՀԱՀ-ի տաղավարում:

15.04.25