ՀՀ դպրոցների 9-րդ դասարաններն ավարտած բոլոր այն աշակերտները, որոնք ցանկանում են 2025-2026թթ. ուսումնական տարում իրենց կրթությունը շարունակել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի 10-րդ դասարաններում, պետք է հունիսի 10-ից ժամը 11:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 11:00-ն առցանց տարբերակով ներկայացնեն դիմում-հայտ:
Դիմորդների գիտելիքների ստուգումն իրականացվելու է ս/թ հուլիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ առարկաներից․
|
Հոսք |
Առարկա |
Ամսաթիվ |
Սկիզբ, տևողություն |
Անցկացման ձևաչափ |
1. |
Ճարտարապետություն |
14.07.2025 |
ժ. 9:00, 240 րոպե |
գործնական աշխատանք |
|
17.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
2. |
Դիզայն |
15.07.2025 |
ժ. 9:00, 240 րոպե |
գործնական աշխատանք |
|
17.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
3. |
Ֆիզմաթ (Շինարարական ճարտարագիտություն) |
16.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|
18.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
4. |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
16.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|
18.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
5. |
Տնտեսագիտություն |
Հայոց լեզու և գրականություն կամ օտար լեզու /անգլերեն/ |
16.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
18.07.2025 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
*- «Գծանկար» առարկայի դեպքում դիմորդներից մեկը վիճակահանության սկզբունքով ընտրում է երեք երկրաչափական պատկերներ, որոնք հանձնաժողովի անդամների կողմից տեղադրվում են համապատասխան վայրում, դրանից հետո աշակերտները սկսում են նկարել այդ պատկերները: Ժամանակի ավարտից հետո դիմորդները կնքված թղթի վրա կատարած աշխատանքը (նկարը) տալիս են հանձնաժողովի անդամներին:
«Արարատբանկ» ԲԲԸ-ում սպասարկվող «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի 1510001964940200 դրամային հաշվեհամարին անհրաժեշտ է կատարել փոխանցում` 3000 ՀՀ դրամ` «նպատակ» դաշտում նշելով հետևյալ տեղեկությունը` ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ընդունելության վճար, գիտելիքի ստուգման մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը (օրինակ` ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ընդունելության վճար, Պետրոսյան Պետրոս Պետրոսի):
Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների գիտելիքի ստուգմանն անհրաժեշտ է ներկայանալ պարզագույն հաշվիչներով, իսկ գծանկարի գիտելիքի ստուգմանը՝ մատիտներով և ռետիններով։
Դիմորդների մուտքը հեռախոսով արգելվում է:
Դիմորդը կարող է դիմել միայն մեկ հոսքի ընդունելության համար:
Ավագ դպրոցում «Գծանկարչություն» առարկայից անցկացվող օլիմպիադայի 1-ին կարգի դիպլոմ ստացած 9-րդ դասարանի տարիքային խմբի մասնակից(ներ)ը Ավագ դպրոցի ընդունելությանը մասնակցելու դեպքում ազատվում են «Գծանկար» առարկայի գիտելիքի ստուգումից։
Դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին եռօրյա ժամկետում կտրամադրվի դիմորդի անցաթուղթը՝ գիտելիքների ստուգման ժամանակացույցի (օր, ժամ) վերաբերյալ տեղեկատվությամբ։ Գիտելիքների ստուգման օրը անցաթղթի առկայությունը պարտադիր է (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով):
Գիտելիքների ստուգման օրը աշակերտները պետք է ներկայանան սահմանված ժամից 30 րոպե շուտ:
Բոլոր առարկաներից գիտելիքի ստուգման գնահատականները և մրցույթի արդյունքները կհրապարակվեն 21.07.2025թ. ժամը 11:00-ին, դպրոցում:
Հրապարակված արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակումից հետո` 24 ժամվա ընթացքում` էլեկտրոնային կամ թղթային ձևով գրավոր դիմում ներկայացնելով Ընդունելության կենտրոնի ղեկավարին:
Մրցույթային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է`
Ընդունելության վերջնական արդյունքների հրապարակումից հետո ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պարտավորվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Սիրելի՛ դիմորդներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը սիրով սպասում է ձեզ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՃՇՀԱՀ ավագ դպրոց (Հեռ. 010-52-64-81, հասցե Խանջյան 9):