ՀՀ դպրոցների 9-րդ դասարանն ավարտած բոլոր այն աշակերտները, որոնք ցանկանում են 2026-2027թթ. ուսումնական տարում իրենց կրթությունը շարունակել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի 10-րդ դասարաններում, պետք է հունիսի 9-ից ժամը 11:00-ից մինչև հուլիսի 6-ը ժամը 11:00-ն առցանց տարբերակով ներկայացնեն դիմում-հայտ:
Դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ կտրամադրվի դիմորդի անցաթուղթը՝ գիտելիքների ստուգման ժամանակացույցի (օր, ժամ) վերաբերյալ տեղեկատվությամբ։ Գիտելիքների ստուգման օրը անցաթղթի առկայությունը պարտադիր է (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով):
Գիտելիքների ստուգման օրը աշակերտները պետք է ներկայանան սահմանված ժամից 30 րոպե շուտ:
Դիմորդների գիտելիքների ստուգումն իրականացվելու է ս/թ հուլիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ ժամանակացույցով․
|
Հոսք |
Առարկա |
Ամսաթիվ |
Սկիզբ, տևողություն |
Անցկացման ձևաչափ |
|
|
1. |
Ճարտարապետություն |
13.07.2026 |
ժ. 9:00, 240 րոպե |
գործնական աշխատանք |
|
|
16.07.2026 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
|
2. |
Դիզայն |
14.07.2026 |
ժ. 9:00, 240 րոպե |
գործնական աշխատանք |
|
|
16.07.2026 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
|
3. |
Շինարարական ճարտարագիտություն |
15.07.2026 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|
|
17.07.2026 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|||
|
4. |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
15.07.2026 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
|
|
17.07.2026 |
ժ. 9:00, 120 րոպե |
գրավոր |
*- «Գծանկար» առարկայի դեպքում դիմորդներից մեկը վիճակահանության սկզբունքով ընտրում է երեք երկրաչափական պատկերներ, որոնք հանձնաժողովի անդամների կողմից տեղադրվում են համապատասխան վայրում, դրանից հետո աշակերտները սկսում են նկարել այդ պատկերները: Ժամանակի ավարտից հետո դիմորդները կնքված թղթի վրա կատարած աշխատանքը (նկարը) տալիս են հանձնաժողովի անդամներին:
«Արարատբանկ» ԲԲԸ-ում սպասարկվող «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի 1510001964940200 դրամային հաշվեհամարին անհրաժեշտ է կատարել փոխանցում` 3000 ՀՀ դրամ` «նպատակ» դաշտում նշելով հետևյալ տեղեկությունը` ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ընդունելության վճար, գիտելիքի ստուգման մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը (օրինակ` ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ընդունելության վճար, Պետրոսյան Պետրոս Պետրոսի):
Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների գիտելիքի ստուգմանն անհրաժեշտ է ներկայանալ պարզագույն հաշվիչներով, իսկ գծանկարի գիտելիքի ստուգմանը՝ մատիտներով և ռետիններով։
Դիմորդների մուտքը հեռախոսով արգելվում է:
Դիմորդը կարող է դիմել միայն մեկ հոսքի ընդունելության համար:
Ավագ դպրոցում «Գծանկարչություն» առարկայից անցկացվող օլիմպիադայի 1-ին կարգի դիպլոմ ստացած 9-րդ դասարանի տարիքային խմբի մասնակից(ներ)ը Ավագ դպրոցի ընդունելությանը մասնակցելու դեպքում ազատվում են «Գծանկար» առարկայի գիտելիքի ստուգումից։
Բոլոր առարկաներից գիտելիքի ստուգման գնահատականները և մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 20-ին`ժամը 11:00-ին դպրոցում և ֆեյսբուէյան էջում:
Հրապարակված արդյունքները կարող են բողոքարկվել դրանց հրապարակման պահից 24 ժամվա ընթացքում՝
Բողոքարկումը կիրականացվի դպրոցում, հուլիսի 22-ին`ժամը 11:00-ից սկսած։
Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է`
Ընդունելության վերջնական արդյունքների հրապարակումից հետո ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պարտավորվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Սիրելի՛ դիմորդներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը սիրով սպասում է ձեզ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՃՇՀԱՀ ավագ դպրոց (Հեռ.` 010-52-64-81, հասցե` Խանջյան 9):