Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցը կազմակերպում է օլիմպիադա` «Գծանկարչություն» առարկայից։ Մասնակցել կարող են 7-12-րդ դասարաններում սովորող գծանկարչությամբ հետաքրրքված աշակերտները։
Օլիմպիադան տեղի կունենա մարտի 25-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցում, ժամը` 10:00-ին, հետևյալ խմբերով․
Դիմելու վերջնաժամկետը մարտի 20-ն է: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան մասնկացության վկայականներ, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՃՇՀԱՀ ռեկտորի կողմից:
Ուշադրությու՛ն․ 1-ին կարգի դիպլոմ ստացած 9-րդ դասարանի տարիքային խմբի մասնակից(ներ)ը ՃՇՀԱՀ ավագ դպրոցի 2025-26 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու դեպքում կազատվեն «Գծանկարչություն» առարկայի գիտելիքի ստուգումից։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 52-64-71 հեռախոսահամարով, կամ այցելել ՃՇՀԱՀ ավագ դպրոց՝ Խանջյան 9-ը հասցեով: