(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. հոկտեմբերի 6-8-ը ՃՇՀԱՀ-ում կկայանա «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է համալսարանի 100-ամյակին:

Ընդունված հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ISBN ունեցող պարբերականում: Նյութագիտություն, ճարտարագիտություն և ժամանակակից նյութերը ճարտարապետությունում թեմաներին վերաբերող հոդվածները կարող են նաև տպագրվել Scopus-ում ինդեքսավորվող Key Engineering Materials (https://www.scientific.net/KEM/Details) ամսագրում:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ http://iccpac.nuaca.am/: Գիտաժողովի կայքը գործում է, և մասնակցության հայտ ներկայացնողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել նշված կայքի միջոցով: Գիտաժողովի անցկացման ձևաչափն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել:

Վերջնաժամկետներն են՝

համառոտագրի ներկայացում՝ 2021 թ. ապրիլի 30,

ամբողջական հոդվածի ներկայացում՝ 2021 թ. մայիսի 28,

գրախոսման արդյունքների ամփոփում՝ 2021 թ. հուլիս 1:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Գիտական քաղաքականության վարչություն՝ 2335 սենյակ:

27.04.21