Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածաշրջանային ղեկավարության և Համալսարանական կառավարման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի կողմից հայտարարված «Համալսարանական կառավարում և թվային վերափոխում 2021» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Կանխարգելել, մեղմացնել և կառավարել ճգնաժամերի հետևանքները ՃՇՀԱՀ-ում» ծրագիրն իրականացնելու նպատակով 2021թ. հոկտեմբերի 6-ից 8-ը ժամը 14:00-ից Լիեժի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի հետազոտության գծով դեկանի տեղակալ տիկին Կլոդին Հուբարը և նույն համալսարանի նույն ֆակուլտետի Արվեստի, հնէաբանության և ժառանգության ամբիոնի դոցենտ պարոն Պիեր Հալլոն համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում (2023 սենյակ) անցկացնելու են սեմինար — վերապատրաստումներ՝ «Ճարտարապետական կրթության մարտահրավերները հետկորոնավիրուսային համատեքստում» թեմայով:
Վերապատրաստման դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ):