(010) 303-300

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025թ. նոյեմբերի 12–14-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի կունենա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմակերպած «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով հերթական միջազգային 3-րդ գիտաժողովը:

Բոլոր զեկույցների համառոտագրերը տպագրվելու են առանձին գրքով, իսկ զեկույցները հոդվածի տեսքով անգլերենով կտպագրվեն Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում:

Գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածական միջավայրի ստեղծման հրատապ խնդիրների լուծումը։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, կցել համառոտագրերը, հոդվածները և ծանոթանալ մանրամասներին հետևյալ հղումով՝

icahca2025.nuaca.am

 

16.07.25