(010) 303-300

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից իրականացվող Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) միջազգային 2-րդ գիտաժողովին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 19-ը:

Գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածական միջավայրի ստեղծման հրատապ խնդիրների լուծումը։

Միջազգային գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 3-5-ը Լոռու մարզի Դեբետ գյուղի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն»-ում:

Գիտաժողովի համար ստեղծվել է կայք, որտեղ մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, կցել համառոտագրերը, հոդվածները և ծանոթանալ մանրամասներին:

🌐 icahca2024.nuaca.am

04.07.24