Մոտենում է մանուկների ամենասպասված տոնը` հրաշքներով լի Ամանորը:
Ամենկախարդական այս տոնին ընդառաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ վերսկսվում է «Դարձիր Սանտա» բարեգործական ծրագիրը, որի շնորհիվ կիրականան ՀՀ Տավուշի մարզի Կոթի, Ոսկեվան և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի 3-10 տարեկան մոտ 200 փոքրիկների ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները, որոնց մասին փոքրիկնեը կիսվել են Ձմեռ պապիկին ուղված իրենց նամակում:
Ծրագրին կարող են մասնակցել համալսարանի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Ծրագրի մասնրամասներին ծանոթանալու և նամակները ստանալու համար կարող եք դեկտեմբերի 16-ին ժամը 16:30-ին մոտենալ 2239 աշխատասենյակ: