Եվրոպական հանձնաժողովը, համագործակցելով Գիտական և նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ՝ որպես «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Ազգային կնտակտային անձանց համակարգման գրասենյակ, հրավիրում է Հայաստանի գիտնականներին և նորարարներին մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայտադիմումների նախապատրաստման թրեյնինգների շարքին, ինչպես նաև եվրոպական փորձագետների կողմից կազմակերպվող հայտադիմումների նախապատրաստման անհատական խորհրդատվական հանդիպումներին:
Հայտադիմումների նախապատրաստման խորհրդատվական հանդիպումների նպատակն է անհատականացված աջակցություն տրամադրել նախագծերի կոնկրետ առաջարկներ ներկայացնողներին:
Սա բացառիկ հնարավորություն է գիտնականների, գիտատար և նորարական ձեռնարկությունների ներկայացուցիչների, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտներին համար։
Միջոցառումները տեղի կունենան Երևանում՝ 2024 թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ը։
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև 2024թ. հունվարի 15-ը։