Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ճարտարապետների պալատի համագործակցությամբ 2024թ. հոկտեմբերի 15-ին կայացավ «Հովհաննես Քաջազնունին՝ ճարտարապետ» խորագրով համահայկական գիտաժողովը, որը նպատակ ուներ նոր հայացք գցել Քաջազնունու ճարտարապետական ժառանգությանը, նրա գործունեության բազմաշերտությանը և ներգործությանը հայ մշակույթի վրա։
Մայիսի 16-ին ժամը 14։00-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում (2023) կկայանա գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։
Միջոցառումը կհավաքի ճարտարապետության, մշակութաբանության և պատմության ոլորտի մասնագետների, ուսանողների և բոլոր հետաքրքրվողների՝ մեկ հարկի տակ, շարունակելու երկխոսությունն այն արժեքների շուրջ, որոնք ներկայացնում է Հովհաննես Քաջազնունու ավանդը։