Հարգելի՛ համալսարանականներ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական համալսարանի (Indian Institute of Technology Bombay, IITB) օտարերկրյա դիմորդների համար կազմակերպվող 2026-2027թթ. ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մասին:
Ընդունելության ընթացակարգերի և ծրագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է համալսարանի պաշտոնական կայքէջում՝ https://portal.iitb.ac.in/intadm/login:
Ընդունելության դիմումները ներկայացվում են հետևյալ հղումով՝ https://studyinindia.gov.in/, իսկ մշակութային կապերի հնդկական խորհրդի կրթաթոշակներից օգտվելու դեպքում դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://a2ascholarships.iccr.gov.in/: