(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ՝ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ավստրիայի Կարինթիայի երկրամասի Կիրառական գիտությունների համալսարանի (Carinthia University of Applied Sciences) կողմից հայտարարվել է Էռնստ Մախի անվան ուսանողական միջազգային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որը հնարավորություն է ընձեռում ուսումնառությունը շարունակել Ավստրիայի տվյալ համալսարանում:

Դրամաշնորհային ծրագրին կարող են մասնակցել ուսանողներ՝ մագիստրատուրայի հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաղորդակցության ճարտարագիտություն (Communication Engineering),
  •  Էլեկտրաէներգետիկ և շարժական կապի համակարգեր (Electrical Energy & Mobility Systems),
  • Առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաներ (Health Care IT),
  • Ինտեգրալային համակարգերի և սխեմաների մոդելավորում (նախագծում) (Integrated Systems and Circuits Design),
  • Միջազգային բիզնես կառավարում (International Business Management),
  • Տարածական տվյալների տեղեկատվության կառավարում (Spatial Information  Management),
  •  Համակարգերի մոդելավորում (Systems Design):

Ուսանողներ՝ բակալավրիատի Միջմշակութային կառավարում (Intercultural Management) մասնագիտությամբ:

Ուսուցումը հասանելի է անգլերենով և գերմաներենով:Կարող են դիմել մինչև 35 տարեկան ուսանողները։

Դրամաշնորհային ծրագրի բովանդակության և մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Կիրառական գիտությունների համալսարանի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝ www.cuas.at/en/international կամ կարող եք զանգահարել 010 58 01 77 հեռախոսահամարով։

09.12.21