(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու և զեկուցումներով հանդես գալու կենտրոնում կայանալիք «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների հիմնարար ու կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։

Խմբագրական խորհրդի գրախոսած և երաշխավորած գիտական հոդվածները ընդգրկվելու են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական հոդվածների ժողովածուում, որը լույս է տեսնելու մինչև գիտաժողովի մեկնարկը։

Հոդվածները ներկայացնելու տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ  այստեղ։

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 56 8183 (358)։

16.02.22