Գերմանական ակադեմիական ծառայության «DAAD» տեղեկատվական կենտրոնը հայտարարում է «Հիմնարար ակադեմիական արժեքների մրցանակ» մրցույթ: Մրցանակը ֆինանսավորվում է Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից:
Մրցանակներ շնորհելով՝ «DAAD»-ը նպատակ ունի նպաստելու հիմնարար ակադեմիական արժեքների պաշտպանությանը, խթանելու այս ոլորտում կարևոր հետազոտությունները, ինչպես նաև հետագայում ծավալելու այդ արժեքների շուրջ քննարկումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ․ օգոստոսի 31-ն է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը հետևյալ հղմամբ՝ https://www.daad.de/surveys/619985?lang=en։
Ավելի մանրամասների համար տե՛ս կից ֆայլում: