Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն, հղումում նշված մասնագիտություններով։
Ընդունելության դիմում հայտերը ընդունվում են ս/թ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը ժամը 0900 -1800
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճեններ (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափսի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- զինգրքույկի պատճեն,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում),
- սոցանապահովության սահմանային 28 միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում)
Փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010580156 հեռախոսահամարով։
Հարգելի դիմորդ.
Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից այլ կրթական ծրագրով: