(010) 303-300

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՃՇՀԱՀ-ը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն ՃՇՀԱՀ համապատասխան քննական հանձնաժողովում:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելությունն անցկացվում է մեկ փուլով և կազմակերպվում է վճարովի սկզբունքով: Անվճար կարող են սովորել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողները, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողները:

Դիմորդները պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճեններ (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրական և 3 լուսանկար (3×4 չափսի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • զինգրքույկի պատճեն:

ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի հետ անմիջապես ներկայացնել նաև զեղչերի համար պահանջվող փաստաթղթերը:

Ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 13-ը, ժամը՝ 09:00 -17:30-ը: Իսկ փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ, հեռ.` 010-58-01-56։

Հարգելի՛ դիմորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից այլ կրթական ծրագրով:

Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերի քանակին, վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

08.09.23