ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025/2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն:
Անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր |
1 տեղ |
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝
ս.թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 12-ը ներառյալ:
Մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. սեպտեմբերի 15-ից
24-ը ներառյալ:
Դիմորդը Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2333 սենյակ, հեռ. (010) 303-300 (280):