Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է հեռակա մագիստրատուրայի ընդունելություն։ Դիմում-հայտերն ընդունվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից 25-ը, ժամը` 18:00 -ն՝ առցանց տարբերակով:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված hարgով հաստատված պատճենները (արտերկրի բուհերում բարձրաgույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատականի փաստաթուղթ,
ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափսի),
հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
զին. գրքույկի պատճեն,
ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում),
Սոց.անապահովության սահմանային 30 միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/043 58 01 56։