ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հայաստանի Հանրապետությունում համավարակի մասշտաբային տարածման պատճառով 2021-2022 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի և հեռակա մագիստրատուրայի ուսումնական գործընթացը կսկսվի նոյեմբերի 8-ից հեռավար եղանակով։
Համալսարանի կայքէջում հասանելի է հեռավար ուսուցման հարթակ, որտեղ կարող եք գտնել դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները։ Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ գաղտնաբառ և մուտքանուն, որոնք կստանաք Ձեր էլեկտրոնային հասցեին՝ դեկանատների կողմից։
Դասընթացներն ավելի արդյունավետ իրականացնելու համար ZOOM հեռավար հաղորդակցության հարթակում, դասախոսներն, ըստ դասացուցակի, կվարեն իրենց դասը և կպատասխանեն ուսանողների հարցերին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել համապատասխան դեկանատ։
Ճարտարապետության ֆակուլտետ — (010) 56-53-90
Շինարարության ֆակուլտետ -(010) 54-41-88
Դիզայնի ֆակուլտետ -(010) 58-29-37
Քաղաքային տնտեսության ֆակուլտետ -(010) 56-75-72
Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ -(010) 58-37-63