(010) 303-300

ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

2023/2024 ուսումնական տարվա համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։

Միասնական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը:

Դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը կհանձնեն միևնույն օրը: Ներբուհական քննությունների անցկացման համար Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի (ԳԹԿ) հրամանով մինչև սեպտեմբերի 27-ը ստեղծվել են առարկայական քննական հանձնաժողովներ:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը:

Այն դիմորդները ովքեր 2023/2024 ուստարվա համար կատարել են ԳԹԿ գրանցում, ապա կրկին գրանցման համար օգտագործում են, իրենց նախկինում տրված ԳԹԿ համարը, իսկ այն դիմորդները ովքեր առաջին անգամ են դիմում հայտ լրացնում կամ նախկին տարիների շրջանավարտներ են, ապա մոտենում եք բուհ ԳԹԿ համար ստանալու նպատակով:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն իր դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Ավելի բարձր գնահատական ստանալու դեպքում հաշվի կառնվի հանձնած քննության արդյունքը:

Միասնական քննություն հանձնողները յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցում են 1500 դրամ (ԳԹԿ հաշվեհամարն անպայման նշել դիմորդի անուն ազգանունը և մասնագիտութոյւնը), իսկ ներբուհական քննություն հանձնողները՝ սահմանված վճարը՝ 1500 դրամ, մուծում են տվյալ բուհի հաշվեհամարին (ԲՈՒՀ-ի հաշվեհամարը անպայման նշել դիմորդի անուն ազգանունը և մասնագիտութոյւնը):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով 010 58 01 56 հեռախոսահամարով:

11.09.23