Սիրելի համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ հունվարի 31-ին տեղի կունենա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գծագրություն և համակարգչային գրաֆիկա ամբիոնի «Հարթ պատկերների իրական մեծությունների որոշումը հեռանկարում» թեմայով սեմինար-պարապմունքը: Սեմինարը կվարի համանուն ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Պողոսյանը:
Սեմինարը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը՝ 12:00-ին, Տերյան 75 հասցեում՝ 22 լսարանում: