(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՑԱՆԿԸ

ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը հրապարակել է 2021-2022թթ ուսումնական տարվա ընդունելության քննություններում կատարված փոփոխությունների ցանկը:

Համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված որոշման՝ նոր ուսումնական տարում ՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը, որը ցանկում նշված է երկու աստղանշանով(**), կարող են փոխանցել դպրոցի ատեստատից կամ նախորդ աստիճանի ավարտական դիպլոմից:

Այդպիսով՝ նոր՝ 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամ ընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան: Այսինքն՝ այն մասնագիտությունները,  որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն,  դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն, որոնցից մեկը որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդը՝ առաջարկվող առարկաներից որևէ մեկն՝ ըստ իր ցանկության։

Նշենք, որ փոփոխություններ կան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունների ցանկում, որոնց կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում: Ավելացնենք նաև, որ գալիք 2021-2022թթ. ուսումնական տարում, մեր համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետում, որը վերանվանվել է «Քաղաքային տնտեսություն», ավելացել է «Սերվիս» մասնագիտությունը: Նոր մասնագիտության դիմորդների համար սահմանված ընդունելության քննություններն են՝ ընտրությամբ գրավոր հայոց լեզու կամ որևէ օտար լեզու:

 

08.12.20