(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, ԴԵՐԱՍԱՆ, ՍՑԵՆԱՐԻՍՏ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպում է հանդիպումներ հայ անվանի գործիչների հետ:

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին համալսարան է այցելելու ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը: Ռեկտորատի նիստերի դահլիճում Սերժ Ավետիքյանը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում տեղի կունենա քննարկում «Գեղեցիկ առավոտ», «Կյանքի գիծը» և «Շների կղզի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշարերի վերաբերյալ: Ֆիլմաշարերը նախօրոք կցուցադրվեն հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16։30-ին, 2021 լսարանում: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

06.10.22