Սիրելի՛ համալսարանականներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Գրքի տոնին նվիրված հանդիպում-քննարկմանը, որը կվարի պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Քննարկման թեման է՝ «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ)», որտեղ հնարավորություն կունենաք բացահայտելու հայկական ճարտարապետության եզակի էջերը՝ արտացոլված հնագույն փոստային բացիկներում։
Հանդիպումը ճանաչողական է և միտված է բացահայտելու մեր մշակութային ժառանգության եզակի կողմերը։
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը՝ 15:00-ին, 2129 դահլիճում:
Միջոցառման մուտքն ազատ է, սակայն պարտադիր գրանցումով։
Գրանցման հղում: