(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ:

Հաջորդ հանդիպումը կկայանա ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Բաբայանի հետ մայիսի 20-ին, հինգշաբթի, ժամը 14:00, 2025 լսարանում /ճարտարապետների արվեստանոց/: Մուտքն ազատ է

2006 թվականին հիմնադրել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, 2008 թվականին «Թատրոն X» փառատոնը։ Բեմադրել է բազմաթիվ  ներկայացում Հայաստանում և արտերկրում: Նրա բեմադրությունները մասնակցել են բազմաթիվ հայաստանյան և միջազգային փառատոների և արժանացել են բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների։

Հաջորդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ:

 

18.05.21