Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով ՃՇՀԱՀ-ում կիրականացվի հանդիպում Էրազմուս Մունդուս ասոցիացիայի (EMA) հայաստանյան ներկայացուցիչ Աննա Նահապետյանի հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողներին կներկայացվեն Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը, ԷՄՀՄ ծրագրերի պայմանները, հայտադիմումների ներկայացման կարգը, ծրագրերի շրջանակում ընձեռնվող ակադեմիական, հետազոտական և մասնագիտական մի շարք հնարավորություններ և այլն։
Հանդիպմանը կարող են մասնակցել 3-րդ և 4-րդ կուրսերի և մագիստրարտուրայի ուսանողները:
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, 2023 դահլիճում: