Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ:
Հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանի հետ Բյուրականի աստղադիտարան ծանոթագրական այցի շրջանակում:
Մարզային այցի սկզբում հնարավորություն կընձեռվի այցելելու Աղձքի արքայական դամբարանի հուշարձանախումբ /4-17րդ դդ․/, մոտիկից ծանոթանալու Բյուրականի մեծ աստղադիտակին, ինչպես նաև այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև հունիսի 7-ը ներառյալ։
Մեկնարկը՝ ՃՇՀԱՀ գլխավոր մուտքի մոտից /Տերյան փ.105/ ժամը 14։15-ին:
Հաջորդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: