(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆԵՋԵՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալելու է բիզնես-խորհրդատվություն և ծառայություններ իրականացնող «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ» հայ-ֆրանսիական կազմակերպության գլխավոր մենեջեր Հայկ Մնացականյանին :

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին ժամը 14:00-ին 2239 դահլիճում :

Հանդիպման ընթացքում կներկայացվեն «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ»-ի իրականացրած և ընթացիկ նախագծերը՝ գործող ստարտափ աքսելերատոր և ինկուբատոր ծրագրեր, կքննարկվեն «ՍԹԱՐԹ ԴՈՒՆ»-ում մասնագիտական պրակտիկա կազմակերպելու հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մուտքն ազատ է :

23.05.22