Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մրցույթներ «Մեծ հաղթանակ սերուննդների ժառանգություն» և «Ճակատի լեգենդներ» խորագրերով:
Մրցույթները նվիրված են Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին՝ նպատակ ունենալով վերաիմաստավորել և վառ պահել սերունդների հիշողությունը հայ և այլ ժողովուրդների հերոսության ու նվիրումի մասին։
«Մեծ հաղթանակ՝ սերունդների ժառանգություն» մրցույթը նախատեսված է աշակերտների և ուսանողների համար, «Ճակատի լեգենդներ» մրցույթը՝ ուսուցիչների։
Մասնակցության համար անցեք հղումով: