(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունը ներկայացնում է կրթական փոխանակման երկու ծրագրեր 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար՝ Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրերը:  Այս ծրագրերը նախատեսված են բոլոր այն ուսանողների համար, ովքեր ՀՀ քաղաքացի են և մշտական բնակիչ, ունեն բակալավրի աստիճան, վարժ տիրապետում են անգլերենին (անցկացվելու են TOEFL և GRE քննություններ):

 Ֆուլբրայթ ուսանողական ծրագիրը աջակցում է ուսումնառությանը միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիալական գիտությունների, լրագրության, իրավաբանական, կրթական, ամերիկյան հետազոտությունների, քաղաքագիտության, բնապահպանական հետազոտությունների եւ հանրային առողջության ոլորտներում, իսկ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը` գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև ձեռներեցության ոլորտներում: 

Ընտրված մասնակիցներն իրենց ուսումնառությունն ԱՄՆ-ում կսկսեն 2020 թ.:  Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: 

 Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կայք՝ https://www.usa.am/cms/announcements.php, իսկ հարցեր ունենալու դեպքում՝ գրեք մեզ YerevanFulbright@state.gov հասցեով:

Բեռնել

02.04.19