Շինարարարական Նախագծի Ղեկավար
Հիմնական պահանջներ․
- Բարձրագույն կրթություն,
- Խորը գիտելիքներ նախագծի ղեկավարման սկզբունքների վերաբերյալ,
- Շինարարական նախագծի ղեկավարի պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է,
- PMP կամ համապատասխան հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցության և բանակցային հմտություններ,
- Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
- Առաջնորդական ունակություններ ունեցող թիմային խաղացող,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- MS Office֊ի գերազանց իմացություն,
- Գործողումներ մեկնելու պատրաստակամություն Հայաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս,
- Անձնական մեքենայի առկայություն:
Հիմնական պարտականություններ.
- Աշխատել հաճախորդի հետ սկզբից մինչև վերջ՝ ապահովելով ծրագրի ճիշտ իրականացումը,
- Վերահսկել յուրաքանչյուր կարևոր ծրագրի սկիզբը, և այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են թույլտվության հանձնումը և նախագծման գնահատումը,
- Բանակցել պայմանագրի կետերը արտաքին մատակարարների հետ` շահավետ պայմանավորվածությունների հասնելու համար,
- Համագործակցել ճարտարապետի և շինարարական խմբի հետ, որպեսզի ապահովվի նախագծի իրագործելիությունը,
- Ժողովներ կազմակերպել ճարտարապետի, հաճախորդի և շինարարական խմբի հետ հենց շինարարական տեղամասում,
- Ստանալ թույլատվություններ և լիցենզիաներ համապատասխան տրամադրող մարմիններից,
- Պատրաստել և ներկայացնել ծրագրի հաշվարկները և հաշվետվություններ հաճախորդներին,
- Հստակեցնել անհրաժեշտ ռեսուրսները (աշխատուժը, սարքավորումները եւ նյութերը) սկզբից մինչև վերջ՝ բյուջետային սահմանափակումներին ուշադրություն դարձնելով,
- Պլանավորել բոլոր շինարարական գործողությունները և միջանկյալ փուլերը վերջնաժամկետը պահպանելու համար:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ՝ 19.04.2019թ.
Դիմելու ընթացակարգ․
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել career@aab.am էլ հասցեին, նամակի վերնագիր դաշտում նշելով «Շինարարական նախագծի ղեկավար»։