(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Իսպանիայի Ալկալայի համալսարանը   հայտարարում է մրցույթ Ալկալայի համալսարանում 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 1 շաբաթ ժամկետով գործուղման մեկնելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին տիրապետող պրոֆեսորադասխոսական կազմի ներկայացուցիչները և ադմինիստրատիվ աշխատողները:

Գործուղման նպատակն է դասախոսությունների ներկայացում և փորձի փոխանակում, կամ համալսարանների միջազգայնացման վերաբերյալ դասընթացներին մասնակցություն, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում փորձի փոխանակում:

Լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով: http://www3.uah.es/ka107/FAQ.pdf

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 18-ը:

Մանրամասների համար դիմել միջազգային կապերի վարչություն (2212 գրասենյակ):

07.12.18