Հարգելի՛ ուսանողներ, Իրանի Իսլամական Հանրապետության Սաադ հիմնադրամը 2019թ. հունվարի 1-ից մինչև մարտի առաջին կեսը կազմակերպում է պարսկերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ պարսկերեն լեզու և գրականություն ուսումնասիրող, ինչպես նաև այլ հարակից մասնագիտություններով սովորող ուսանողների համար:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հիմնադրամի պաշտոնական կայքէջում (www.sflc.ir)
մինչև 2018թ. նոյեմբերի 21-ը: