(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվել է ՀՀ Կառավարության 2018թ. Ապրիլի 12-ին ընդունված 430-ն որոշման փոփոխություն կատարելու նախագիծ, համաձայն որի նախատեսվում է իրականացնել «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության 2-րդ փուլ՝ հաշվի առնելով այդ բովանդակությամբ դիմումների մեծ քանակը:

Անհրաժեշտ է կազմակերպել ցանկացող ուսանողների ցուցակագրումը, որտեղ պետք է նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, զինկոմիսարիատը և հեռախոսահամարը: Ցուցակներն ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարության Կադրերի և ռազմական կրթության վարչություն:

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է՝ բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող /պետական կամ մասնավոր/ բուհ ընդունված, պարտադիր ժամկետային ծառայության ենթական յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմել ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում՝ նա կարող է ընդգրկվել տվյալ ծրագրում՝ հավակնելով սպայի կոչման: Քաղաքացիական բուհերի ուսանողները ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում յուրաքանչյուր շաբաթ օր զինվորական պատրաստության դասընթացները հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանան լեյտենանտի սպայական կոչում և 3 տարի ժամկետով ծառայություն կանցնեն զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներից մեկում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում՝ 1-ին կարգի զորամասերում առաջնագիծ/: Ծրագրի կարևոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը և տակտիկական օղակի զինվորականներով անձնակազմը համալրելը /դասակի հրամանատար, վաշտի հրամանատար/:

Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Հիմնական առավելությունները՝

  • Ծառայությունը իրականացնել՝ որպես սպա
  • Ուսման վարձի փոխհատուցում՝ ներառյալ մագիստրատուրան /միջին գնահատականի պահպանման պարագայում/
  • Զինծառայողին հասանելի սոցիալական երաշխիքներ /ծառայողական բնակարան, բուժօգնություն և միջինից բարձր աշխատավարձ/:
11.09.18