Հարգելի գործընկերներ, Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 26-29-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երկրորդ ամառային միջազգային դպրոցը` «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։
Ամառային դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես կգան գիտաչափության ոլորտի առաջատար մասնագետներ Բելգիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն։ Դպրոցը նախատեսված է գիտության հետ առնչվող անձանց լայն շրջանակի համար: Դպրոցի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ http://csiamconf2018.sci.am/կայքում։