ՀՀ կրթության և գիտության նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
1 տեղ |
Ե.23.03 |
Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն |
2 տեղ |
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով հետևյալ անցումային շեմերը.
Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 27-ը ներառյալ, իսկ մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը ներառյալ:
Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
1 տեղ |
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն |
1 տեղ
|
Դոկտորանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ:
Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 58-05-41:
Ռեկտորատ