ՍԻՐԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ, ՇԻՆԱՐԱՐՆԵՐ, ՆԱԽԱԳԾՈՂՆԵՐ, ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐ…
Ապրիլի 13-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան կժամանի ռուսական Կոմպոզիտ ընկերության պատվիրակությունը: Այստեղ ընկերության ներկայացուցիչները հանդես կգան ածխածնաթելքային ամրանային նյութերին նվիրված շնորհանդեսով, որի ժամանակ կներկայացնեն ինչպես դրանց արտադրության, այնպես էլ գործնական կիրառման առաձնահատկությունները:
Թեմայով բոլոր հետաքրքրվածներին սիրով հրավիրում ենք ներկա գտնվել շնորհանդեսին: