(010) 303-300

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է փակ (ներբուհական) մրցույթ համալսարանի հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝

  1. Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան,
  2. Դիզայնի ֆակուլտետի դեկան:

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի ու դիզայնի ֆակուլտետի դեկանի պաշտոնների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ, մրցույթի պահին 65 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

  • գիտությունների դոկտորի կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
  • պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում,
  • տվյալ բնագավառում գիտամանկավարժական կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ոչ պակաս քան 5 տարվա ստաժ,
  • վերջին 5 տարիների ընթացքում հրատարակված առնվազն 3 գիտական կամ ուսումնամեթոդական աշխատանք,
  • արվեստի բնագավառի մասնագետները կարող են ներկայացնել վերջին 5 տարիների ընթացքում մասնագիտական բնագավառում իրականացրած առնվազն 5 ստեղծագործական (կամ նախագծային) աշխատանք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում (համալսարանի ռեկտորի անունով),
  • երկու լուսանկար 3×4 չափսի,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճենը,
  • գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • անձնագրի լուսապատճենը,
  • բնութագիր վերջին աշխատավայրից,
  • զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2022թ. նոյեմբերի 3-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդհանուր բաժին:

Հասցեն՝ Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռախոս՝ 010-58-72-84:

 

03.11.22