Ս.թ. հոկտեմբերի 6-8-ը ՃՇՀԱՀ-ում կկայանա «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է համալսարանի 100-ամյակին:
Ընդունված հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ISBN ունեցող պարբերականում: Նյութագիտություն, ճարտարագիտություն և ժամանակակից նյութերը ճարտարապետությունում թեմաներին վերաբերող հոդվածները կարող են նաև տպագրվել Scopus-ում ինդեքսավորվող Key Engineering Materials (https://www.scientific.net/KEM/Details) ամսագրում:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ http://iccpac.nuaca.am/: Այս պահին գիտաժողովի կայքը մշակման փուլում է: Գիտաժողովի անցկացման ձևաչափն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել:
Վերջնաժամկետներն են՝
համառոտագրի ներկայացում՝ 2021թ. ապրիլի 30,
ամբողջական հոդվածի ներկայացում՝ 2021 թ. մայիսի 28,
գրախոսման արդյունքների ամփոփում՝ 2021 թ. հուլիս 1:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Գիտական քաղաքականության վարչություն՝ 2335 սենյակ: